Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվեց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվեցին։
Հրայր Թովմասյանը նկատեց՝ թող իր հարցերից տպավորություն չստեղծվի, որ ինքը դեմ է թեստավորմանը կամ պատվաստումներին, ավելին, կան շատ ակտիվ կյանքով ապրող, մարդկանց հետ շփվող, խանութներ ու ռեստորաններ հաճախող կենսաթոշակառուներ, ուրեմն ինչո՞ւ նրանց համար չի գործում այդ կարգը:
Նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։
Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը:
Ես ու իմ հարազատները պատվաստվել ենք, բայց ելնելով ոչ թե հարկադրանքից, այլ գիտակցված. Արամ Վարդևանյան:
Այսօր՝ ժամը 11։00-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Բարեբախտաբար, մենք թվերի էական անկում ունենք, և հիմա Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին»,- կառավարության նիստում անդրադառնալով համավարակային իրավիճակին՝ նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանեց իր իսկ հնչեցրած հարցերին՝ ինչու և ինչպես պատահեց, որ թվերը սկսեցին նվազել
ՍԴ-ն քննում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցը. ՈՒՂԻՂ:
Դպրոցների շենքերի կառավարումով զբաղվելու համար նոր պաշտոններ կստեղծվեն. կլինի առանձին բյուջե։
վ
ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Նոյեմբերի 25-ի ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն էր զանգել Ծովագյուղի մի բնակիչ և հայտնել, թե առավոտյան նկատել է, որ «Արևիկ» հանգստյան գոտուց Շորժա տանող ճանապարհի իր սննդի կետից գողություն են արել:
Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում տվեց մի կին: Նա հայտնեց, որ ցերեկվա ժամը չորսից հինգը 81-ամյա մայրը բացակայել է տնից, իսկ վերադառնալով՝ տեսել է, որ մուտքի դռան ապակին կոտրված է: Տնից գողացել էին փող ու իրեր:
Google-ի առնվազն 600 աշխատակիցներ կոլեկտիվ նամակում հանդես են եկել կորոնովիրուսի դեմ իրենց աշխատողներին պատվաստելու ընկերության որոշման դեմ: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆիրմայի փաստաթղթերը:
Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 06.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ միկրոշրջանների, Հատիսի, Մնացականյան, Ավագյան փողոցների, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը:
Այս հրապարակումը լուսանկարներով արվում է՝ հաշվի առնելով, որ համակարգային խնդիրները տարիներով շարունակում են մնալ չլուծված, որի գլխավոր պատճառը տարիների պետական ոչ ճիշտ ու անուշադիր քաղաքականությունն է:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 10-ից 15-ը Ավազան գյուղի մի տնից, որտեղ կենվոր էր, 230 000 դրամ էր գողացել։ Օգտվելով տանտիրուհու բացակայությունից՝ ննջարան էր մտել, սենյակը տակնուվրա արել ու գտել էր փողը։
Հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է:
2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված զինվոր, 2001 թվականին ծնված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց: Նա հիշում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին. հրետանավոր Հայկը մորն այդ օրը պատմել է, որ ծառայությունը լավ են իրականացնում, ռացիաներով ողջ օրը խոսել են իրենց զորամասի մասին, իսկ մորից լսել է ոգևորող խոսքեր, որ շուտով հրադադար կհաստատվի, և ռուսական կողմը չի թողնի, որ վիճակն էլ ավելի ծանրանա։
Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում նոյեմբերի 24-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը հատվածում՝ ձնախառն անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Pegasus-ը վիրուս է, և պաշտոնապես Հայաստանը չի ճանաչել, որ այն գնել է, թեև կարող է գնել և չհաստատել, քանի որ ԱԱԾ–ի գնումները բաց չեն։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լրիվ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: