Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները։
ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները։
Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:
Նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր ծնողական և մանկավարժական խորհուրդները պետք է լսեն նոր տնօրենի հավակնորդների դպրոցի զարգացման ծրագրերը, ապա պետք է տեղի ունենա փակ քվեարկություն, որի արդյունքներով նաև դեկտեմբերի 2-ին վերջնականապես պարզ կլինի՝ ով կլինի դպրոցի նոր տնօրենը:
Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 3 երեխա:
Քաղաքապետարանում ընդունել եմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման մրցույթը հաղթած «Մետրոգիպրոտրանս» ընկերության ղեկավարությանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 34 անձ, հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Եղվարդի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գետափնյա, Ծատուրյան, Գորկու, Հովսեփյան, Գայի, Շահումյան, Զինավան և 1-ին փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։
Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
«Այս անկարողությունն արդարացնելու համար փնտրում է մեղավորներ և մեղավորության բաժին է տալիս ընտանիքներին, որպեսզի վերջիններս չդժգոհեն կամ առնվազն մեծ ակնկալիքներ չունենան վարչապետից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է՝ որդին սիրում էր կյանքը, ուներ մեծ երազանքներ:
ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին:
Նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 1.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ: Գողություն էր եղել:
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:
Իսրայելում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների սուր պակասը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի բարձր տեխնոլոգիական մարդկային ռեսուրսների աութսորսինգ ծառայությունը՝ Webiz-ը, այժմ ընդլայնում է իր գործունեությունը՝ Երևանում բացելով իր մասնաճյուղը: Իսրայելական nocamels.com կայքի փոխանցմամբ, սեպտեմբերին իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրման և վերապատրաստման կենտրոնի ստեղծումը մոտ 200 վրացիների համար պաշտոններ է ապահովել իսրայելական առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։
Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-26-ը սպասվում է անձրև:
«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արարատ գյուղում, իրար են բախվել «ԿամԱԶ 5410» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 54-ամյա վարորդ Համլետ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաև տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով: