Բաժիններ՝

Սևանա լճից դուրս է բերել 35-ամյա քաղաքացու դի

Օգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում եւ մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության եւ մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031