Բաժիններ՝

Պարզվում են Մալաթիա-Սեբաստիայում կատարված սպանության հանգամանքները․քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է:

Դեպքի առթիվ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն:

Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 52 հասցեի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, 9X19մմ տրամաչափի կրակված պարկուճ, փափմուշտի գնդակի բեկոր, իսկ նույն տան արտաքին պատի մեջից` 1 գնդակ: Դեպքի վայրի զննությամբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակված հետքեր:

Պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո, տուժող Ա․Հովսեփյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով: Բուժկենտրոնի ավտոկայանատեղիում կատարված զննությամբ հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ արնանման նյութի հետքեր:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:

Ստացվել են դեպքի վայրը ֆիքսող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել է քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ պարզելուն, հանցագործության գործիք զենքը, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելուն ուղղված հանձնարարություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031