
55-ամյա Արամ Մ.-ին հայտնաբերել են Զվարթնոց օդանավակայանում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 55-ամյա Արամ Մ.-ին, որը 2021 թ. հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: