Բաժիններ՝

Քարակերտ գյուղում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, օգոստոսի 7-ի առավոտյան բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1967 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ: «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031