Բաժիններ՝

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է «Ակվատեկ»-ի միջադեպին

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների եւ հնարավորությունների ապահովմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս