Իտալիայի վարչապետը դատի է տվել բրիտանական Placebo ռոք խմբի մենակատարին
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դատի է տվել բրիտանական Placebo ռոք խմբի մենակատար Բրայան Մոլկոյին զրպարտության համար՝ իրեն հրապարակայնորեն «ռասիստ» և «ֆաշիստ» անվանելու առնչությամբ, հայտնում է The Guardian-ը:
Մոլկոն վարչապետին այս բնորոշումները տվել էր Ստուպինիջի քաղաքում տեղի ունեցած Sonic Park փառատոնում խմբի ելույթի ժամանակ:
«Ջորջիա Մելոնի, խայտառակությո՛ւն, ֆաշի՛ստ, ռասի՛ստ», – բղավել է երաժիշտը երկրպագուների առջև:
Դատախազները մեկ շաբաթ անց հետաքննություն են սկսել Մոլկոյի դեմ՝ պետական կառույցներին վիրավորելու համար։
Իտալիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր անձի, ով «հրապարակայնորեն վիրավորում է պետությանը», որը ներառում է կառավարությունը, խորհրդարանը, դատարանները և բանակը, սպառնում է տուգանք՝ 1000 եվրոյից մինչև 5000 եվրոյի չափով: