Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որեւէ բանի պատճառ` անգամ դժբախտության, մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է, գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը
Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն:
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
«Երբ գալիս եմ Եռաբլուր, այսպես ասած, որդուս նոր տունը, երբեք չեմ համբուրում նկարը, որպեսզի այդ համը միշտ մնա բերանումս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված, «մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Էմմանուել Ավագյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը։
Վանոն մարգարեացավ իր ճշգրիտ կանխատեսումներով. Արամ Մանուկյան
Թշնամանքը Վանոյի հանդեպ սպասելի էր, որովհետև անհասկանալի մարդ էր նա. Էդվարդ Միլիտոնյան
Էսօր Դավոյի կողքն եմ. Գայա Արզումանյանն աջակցում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին
«Այս քրեական գործը իշխանությունների համար տարբեր ուղղություններով քաղաքական շահեր սպասարկելու գործիք է ծառայել: 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ստորագրումից հետո իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը որևէ տեղ չէր կարողանում գնալ, Նիկոլ Փաշինյանն էլ չկար: Ու այստեղ առաջ եկավ Նիկոլ Փաշինյանի անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցը: Նիկոլ Փաշինյանի համար մի կոնկրետ ելակետ էր պետք, ինչից հետո իբր հիմնավորում կստեղծվեր անվտանգության աննախադեպ միջոցառումներ իրականացնելու համար»։
«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։
Ավագ լաբարանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:
Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչն անասնապահ է։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ՝ նշելով, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։
48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության հիշյալ ծառայողների գործողություններում կարգապահական բնույթի այլ խախտման հանգամանքներ նույնպես ի հայտ չեն եկել, ուստի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։
Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2024 թվականը:
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ -65115» բեռնատարի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 53-ամյա ուղևոր Գարուն Էլյազյանը մահացել է:
Կյանքի 73-րդ տարում վախճանվել է պետական-հասարակական գործիչ, վաստակաշատ իրավաբան, արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Խաչիկի Մամիկոնյանը։
SHAMSHYAN.com-ն այսօր լուր հրապարակեց, ըստ որի՝ Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Նոյեմբերի 23-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ» ախտորոշումով բուժօգնության է դիմել բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի շքամուտքում ընկել ու ստացել է վնասվածքներ:
Եկեղեցական ավանդության համաձայն` Ս. Մկրտության ժամանակ երախային նոր անուն են տալիս, որը խորհրդանշում է Եկեղեցու Ս. Ավազանից նոր մարդու` արդեն քրիստոնյայի ծնունդը: Այսպես է նաև քահանայական ձեռնադրության ժամանակ, երբ ձեռնադրող եպիսկոպոսն ընծայացուի ճակատը Ս. Մյուռոնով օծելիս նրան նոր անուն է տալիս: Ս. Մկրտության ժամանակ քահանան, բարձրաձայն արտասանելով Ս. Մկրտության բանաձևը, երախային ընկղմում է ջրի մեջ և ասում. «(Արտասանում է անունը) Աստծո այս ծառան…»:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և իր համագյուղացի Գ. Գ.-ի օժանդակությամբ ստացել 350.000 ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ. Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար, տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 4-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: