1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25․000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։ Ու թեև Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց սեյսմիկ վտանգի մակարդակը, խստացրին նորակառույց շենքերի սեյսմակայունությանն ուղղված պահանջները, այդուհանդերձ աղետից 33 տարի անց դարձյալ մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։
Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է Միխայիլ Միլի անվան կոնստրուկտորական բյուրոյի փորձարկիչ օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը: Դեկտեմբերի 7-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» մայր ընկերությունում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։
ԱԺ–ն մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Տիգրան Դ.-ն, որը նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արյունաբան, անկախ Հայաստանի 90-91թթ. առողջապահության նախարար, առողջապահության ոլորտի կառավարման մասնագետ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ Լիբանանի ճգնաժամը հաղթահարելու մասին: Անդրադառնալով հայտարարությանը, Գանտահարյանն ընդգծեց՝ պարզ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջնորդում է՝ լուծելու համար Ռիադի եւ Բեյրութի միջեւ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը.
Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ՀՀ տարածքով իրականացնել բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է..
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 24-ամյա մի բնակչի:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասում կատարվել է ներնետում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին։
Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Զարուհի Փոստանջյանը՝ Աշոտ Երկաթի կալանավորման, երկրին սպառնացող մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում:
Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ԱՄՆ այցին։
Ռուսաստանում գրանցվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը։ Նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:50-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Արա Գալստյանին, ինչի հետևանքով նա շպրտվել է ընթացող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի տակ և մահացել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ դեկտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա վարորդ Զհար Բրոյանը մահացել է: