ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բենզալցակայանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել։
Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվել է, և այն ապամոնտաժվել է։