Վերացվել է Արմավիրի մարզում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։
Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: