
13-ամյա տղան հայտնել է, որ հեծանիվով անցումն անցնելիս սև «Նիսան» վրաերթի է ենթարկել իրեն, գցել գետնին և դիմել փախուստի

Օգոստոսի 28-ին, ժամը 12.20-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած 13-ամյա տղան հայտնել է, թե մոտ կես ժամ առաջ Երևանյան փողոցում հեծանիվով անցումն անցնելիս սև «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն, գցել գետնին և դիմել փախուստի:
Իջևանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղային վրաերթի է ենթարկել Իջևան քաղաքի բնակիչ, 65-ամյա մի տղամարդ` «Նիսան Արմադա» մակնիշի մեքենայով:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: