Բաժիններ՝

Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել այնտեղ

Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել հենց այնտեղ: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ միաժամանակ հրապարակելով նաև մատչելիության քարտեզը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին, կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հաղթանակ» կուսակցություն, «Ուժը հայրենյաց» կուսակցություն, «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ազգային առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարության», «Հանրապետություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Ապրելու երկիր» և «Մայր Հայաստան» դաշինք:

 

🔷 Ընտրություններ՝ առանց խոչընդոտի

🔹 Տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողները ԿԸՀ կայքի միջոցով կարող են գտնել մատչելի տեղամասեր և քվեարկել հենց այնտեղ:

Մատչելիության քարտեզ՝
https://www.elections.am/AccessibilityMap/27816

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Tuesday, August 29, 2023

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս