«Այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի. փաստն անկհայտորեն ուղեկցվելու է թվի մեծացմամբ և այլ հիվանդությունների ակտիվացմամբ»

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում աղետներն այնքան բազմաշերտ են, որ չգիտես այլևս որ մեկը բարձրաձայնել: Չբարձրաձայնել էլ հնարավոր չէ:

Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիորեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:

Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատանքները այդքան էլ գայթակղիչ չեն նախարարության համար: Շարունակում է կարևորվել աղը, սեղանին դրած մոխրամանը կամ մրցույթներն ու պետպատվերի բաշխման գլուխկոտրուկները:

Այսօր մեր հասարակության առողջապահության պատասխանատուների պատճառով, նրանց կողմից վերահսկողության բացակայության կամ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով չլուծված խնդիրներին գումարվում են շղթայական նոր պրոբլեմներ առանց այդ էլ պարալիզացված առողջապահական համակարգի համար:

Առկա 408 հիվանդի փաստն անկհայտորեն ուղեկցվելու է թվի մեծացմամբ և այլ հիվանդությունների ակտիվացմամբ:

Սակայն այս պարագայում ևս նախարարությունը կանգնած կմնա նույն թնջուկի առաջ, թե ինչպես բաշխել պետպատվերները:

Հ.Գ. Հիշեցնում եմ, որ դեռևս մարտին ահազանգում էի` կարմրուկով վարակված 50 քաղաքացու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս