Բաժիններ՝

«Օպելի» վարորդը հետընթաց վարելիս՝ վրաերթի է ենթարկել կնոջը

Օգոստոսի 28-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով ստացած կոտրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1952 թ. ծնված մի կին:

Նրան հիվանդանոց է տեղափոխել հենց վրաերթ կատարած մեքենայի վարորդը:

Պարզվել է, որ կնոջը վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված մի տղամարդ` հետընթաց վարելով «Օպելը»:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս