Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 46-ամյա Ռոբերտ Ա.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 31-ամյա Աբոլֆազլ Ա.-ն։
Երբ նեղության մեջ ենք լինում, շատ հաճախ լսում ենք մարդկանց կարծիքները ու դրանք հիմնականում լինում են հուսադրող։ Շատերը մեզ փորձում են համոզել ու ասել որ՝ ոչինչ, կանցնի, վստահիր Աստծուն ու հավատա, որ ամեն բան շատ լավ է լինելու։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Էջմիածնի ոստիկանությունում ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ։
Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ չի փոխվել։
Դիլիջանի թունելը, նոյեմբերի 15-ին ժամը 10։00-17։00-ը, հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Շատ դժվար ու ահավոր ցավ է, սրանից դժվար ու դաժան ապրելակերպ չկա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Սարգիս Արշակյանի մայրը՝ Աիդա Արտաշյանը։
Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին նոյեմբերի 15-18-ը կայցելեն Հայաստան։ Նրանց այցի հետ կապված ծախսերի կատարման մասին որոշումը նոյեմբերի 14-ին կայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կատարվում է նախաքննություն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյեմբերի 12-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն են արել:
Նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողով՝ հաշվետու-վերընտրական համագումարը:
Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց»:
Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7
Մատաղ սերնդի կրթության գործում ունեցած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար
Նշվել է նաև, որ նման հանդիպումները լինելու են պարբերական:
Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը:
Ավելի քան 7 հազար մարդ, մասնավորապես Հայաստանի, Նորվեգիայի, Վրաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներ, կմասնակցեն «Սոցիո» առաջին միջազգային համաժողովին, որը կկայանա նոյեմբերի 16-17-ը Եկատերինբուրգում:
Անընդունելի ենք համարում հանրային լսումները միայն Փամբակ համայնքում անցկացնելու փորձը՝ առանց Քարաբերդի ոսկու հանքավայրի անմիջական ազդեցության տակ գտնվող, բայց ազդակիր համայնքի կարգավիճակ չունեցող Վանաձոր քաղաքի և Մեղրուտ գյուղի մասնակցության։
Նշենք, որ այս պահին Արցախում գործում են 24 «Արմաթ» ճարտարագիտական և 2 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներ։
ՃՇՀԱՀ-ի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարութունյանը նշեց, որ համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նմանօրինակ մրցույթներին:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հակոբ Ղազանչյանն ընտրվեց բաց քվերակությամբ:
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը, համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ընդհանուր գործընթացը։
Նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 79 հեռախոսազանգ, 19-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ամենաշատը՝ 16 հեռախոսազանգ ստացվել են Կենտրոն վարչական շրջանից: Տեղեկությունն այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Արսենյանը:
Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։