Բաժիններ՝

Հայաստան կայցելեն Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին նոյեմբերի 15-18-ը կայցելեն Հայաստան։ Նրանց այցի հետ կապված ծախսերի կատարման մասին որոշումը նոյեմբերի 14-ին կայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«2022 թվականի նոյեմբերի 15-18-ը Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյի և Ամիթավ Բաներջիի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Փաշինյանի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության»,- ասվում է որոշման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս