Հայաստանը, Նորվեգիան եւ Վրաստանը կմասնակցեն Եկատերինբուրգի առաջին սոցիալական համաժողովին

Ավելի քան 7 հազար մարդ, մասնավորապես Հայաստանի, Նորվեգիայի, Վրաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներ, կմասնակցեն «Սոցիո» առաջին միջազգային համաժողովին, որը կկայանա նոյեմբերի 16-17-ը Եկատերինբուրգում: Այդ մասին նոյեմբերի 14-ին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Պավել Կրեկովը:

«Վերջին ժամանակներս դա, հավանաբար, առաջին համաժողովն է, որը գործնականում ամբողջովին նվիրված է սոցիալական թեմատիկային, եւ պետք չէ այն ընկալել լոկ որպես համաժողով՝ կապված առողջության պատճառով սահմանափակումներ ունեցող մարդկանց եւ երեխաների հետ: Դա, իրոք, ավելի լայն օրակարգ է: Արդեն ավելի քան 7 հազար մասնակիցներ կան, ինչը բավականին լուրջ է, ուստի այսպիսի լուրջ միջազգային ներկայացուցչություն. Հայաստան, Ղրղզստան, Նորվեգիա, Վրաստան, Ղազախստան. մեծ թվով մասնակից կազմակերպություններ, այդ թվում ոչ առեւտրային կազմակերպություններ»,- ասել է նա:

Կրեկովի խոսքով՝ համաժողովում առանձահատուկ ուշադրություն կնվիրվի նաեւ ոչ առեւտրային հատվածին, մասնավորապես, վճարովի ծառայություններին եւ ծրագրերի իրականացմանն առեւտրային եւ ոչ առեւտրային կառույցների միջոցով: Տարածաշրջանի «Սոցիալական կլաստեր» գերակա ծրագրի ղեկավար Տատյանա Ֆլեգանովան նշել է, որ համաժողովում կգործեն 30 սեկցիաներ՝ հինգ դահլիճերում:

«Համաժողովի ընդհանուր շրջանակն այժմ նեկայացված է թե՛ ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն – ծանոթ. խմբ.) նախագծերով, թե՛ սոցիալական ձեռնարկիչներով, թե՛ գործարար միավորումներով, մեզ մոտ են գալիս փորձագետներ ամբողջ երկրից, ավելի քան 200 խոսնակներ կմասնակցեն սեկցիաներին»,- ասել է Ֆլեգանովան:

Համաժողովի հարթակում կհանդիպեն սոցիալական քաղաքականության, առողջապահության, մշակույթի, սպորտի եւ կրթության ոլորտի ղեկավարներ, սոցիալական ծառայության լավագույն պրակտիկաների նախաձեռնողներ, որոնք նպատակաուղղված են մարդու կյանքի որակի բարելավմանը: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցում:

Տեսանյութեր

Լրահոս