Բաժիններ՝

Երկու գողություն՝ մի գիշերվա ընթացքում

Նոյեմբերի 11-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն են արել:

Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում տվեց տարածքը վարձակալած անձը: Գիշերը շենքի առաջին հարկի միրգ-բանջարեղենի խանութի դուռը հրել-բացել էին և գողացել փող, օգտագործված հագուստ, կոշիկ և այլն:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` ստացվեց նոր ահազանգ:

Ժամը 15.55-ին Միկրոշրջան թաղամասի գեղեցկության սրահի տերը հաղորդում տվեց, որ գիշերը վնասել են մուտքի դռան փականը, մտել ներս և գողացել մազ կտրելու էլեկտրական սարքեր, սանրեր, մկրատներ, վարսահարդարիչ և հեռուստացույց. վնասի չափը՝ մոտ 300 հազար դրամ:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հրազդանի քրեական հետախույզները, համագործակցելով Ծաղկաձորի բաժանմունքի գործընկերների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունները կատարել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի 32-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 12-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս