Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից, աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում:
Մարդկային ու բնական է այն հանգամանքը, որ երբեմն-երբեմն առերեսվում ենք մեզ համար բավական ծանոթ մի երևույթի՝ ծուլությանը։ Գտնվելով մեզ համար «հարմարավետ գոտում»՝ ոչ միշտ է, որ ցանկություն ենք ունենում ինչ-որ գործ սկսելու, սկսած գործը շարունակելու։ Իմանալով հանդերձ, որ ծուլությունը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը՝ միևնույն է, երբեմն չենք կարողանում խուսափել այս երևույթի հետ հանդիպումից։
Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածով քրեական գործ կհարուցվի։
«Հոկտեմբերի 2-ին տղաս զոհվել է: Ամսի 27 ին վաղ առավոտյան ժամը 7։20 զանգեց՝ պապ, կռիվ է սկսվել։ Մեկնեցի Արցախ, սակայն, ավաղ, չկարողացա հասնել որդուս, Վազգենիցս մի քիչ հեռու էի գտնվում, չարաբաստիկ հոկտեմբերի 2-ին, երբ թշնամին սկսեց հարվածել մեր ուղղությամբ, որդիս զոհվեց, ես՝ վիրավորվեցի,- 168.am-ի հետ զրույցում պատմեց պահեստազորի սպան՝ հավելելով,- ժամանակն է ազատվել ներքին թուրքից, որպեսզի հետո անցնենք իրական թուրքերին և մեր հողերն ազատագրենք»:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 11-ին ժամը 10:00-18:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ.Ավետիսյան, Մ.Սպարապետի փողոցների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ը` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 10-ին ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Գյումրիի բնակիչ Նվեր Անդրե:ասյանը որոնվում է որպես անհետ կորած
Ինչպես ավելի տեղեկացրել ենք, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ Դեբեդ գետում նավարկության ժամանակ խեղդվել է սիրված հաղրոդավարուհի Արմինե Ճաղարյանը։
Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 4-ին, ժամը 15.54-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Զատիկին Վազգենի հետ գնում ենք Շավիլի հայկական եկեղեցի, Վերսալի կողմերն ա։ Ներսը՝ լեփ-լեցուն, նստելու տեղ չկա։ Կանգնած հետևում ենք արարողությանը։ Մի չորս աթոռ տեղ ա ազատվում։ Գնում մեկի վրա նստում եմ։ Վազգենը գալիս, կողքս ա նստում։
Մայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է։
Մայիսի 10-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Լավ վախն այն է, երբ մարդը վախենում է սխալներ գործելուց. երբեք երկրորդ անգամ ձեռքը վառվող կրակին չի մեկնի, ավտոմեքենան արագ չի վարի: Օրինակ, օգտակար վախ է, երբ ես վախ ունեմ, որ լավ քահանա չեմ, լավ մարդ չեմ կամ լավ մասնագետ չեմ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի, Կոստանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Մայիսի 7-ին Քյոլնի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի սրահում տեղի է ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր վարչություն։ Փակ գաղտնի քվեարկությամբ մասնակիցների 2/3-ով առաջադրված երկու թեկնածուներից վարչության նոր ատենապետ է ընտրվել թարգմանիչ և գեղանկարիչ գերմանացի հայասեր Ջոնաթան Շփանգենբերկը (Jonathan Spangenberg): Նա ծնվել է Գերմանիայում, բայց մեծացել է Լիբանանի Այնճար հայկական գյուղում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դեռ ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ 18 համայնքներից 6-ում առկա է ջրի խնդիր, դրանցից որոշներն առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել: