Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Ծաղկաձորում. այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է սննդի կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս