Անհնարին բան են ասում. ձկնաբուծարանս տալիս եմ, թող գան ու անեն իրենց պահանջածը, կարո՞ղ են. ձկնաբույծ

ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծները հայտարարում են, որ առանց այն էլ մեծ վնասներով են աշխատում, իսկ ԱԺ ընդունած օրենքն էլ նոր խնդիրների առջև է կանգնեցնելու ձկնաբույծներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին խորհրդարանի կողմից ընդունված Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծով, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է ձկնաբուծարաններին պարտադրել  խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:

«Գրեթե բոլոր ձկնաբույծները վարկի տակ են: Կարող եք գնալ ու բանկերում ստուգել: Չեն կարողանում, գնալով հետ ենք գնում: Խեղդված աշխատում ենք: Ընտանիքի գումարներն են ամբողջությամբ դնում ջերմոցների վրա, էլի չենք հասցնում նորմալ կերակրել ձկներին: Մի կերպ ենք կարողանում տակից դուրս գալ: Մենք հոժարակամ տրամադրում ենք մեր ձկնաբուծարանը, թող գան, վերցնեն, մի հատ անեն իրենց պահանջածը, տեսնենք՝ կարո՞ւմ են անել: Անհնարին բան են պահանջում մեզնից, դա չլինող բան է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ձկնագործներն այժմ որևէ գործելաոճ փոխելու ընթացքում կարող են մեծ վնասներ կրել:

«Մի հատ նասոս գիշերը հանկարծ խափանվեց՝ վերջ: Այդ պոմպերը սարքելը երկու ժամվա գործ չէ: Ձուկն ամբողջությամբ կսատկի: Մի հատ դեպք է լինում՝ մի տարի չենք կարողանում կարգավորել: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի: Թող կարգավորեն այդ ամեն ինչը, տեսնենք՝ որևէ փոփոխություն լինո՞ւմ է, հետո նոր անցնենք ձկնաբուծարաններին: Այդ դեպքում մենք էլ հոժարակամ կդնենք՝ կփակենք»,- վրդովված ասաց ձկնագործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս