
Արենի համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:
Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ բնակիչներին կոչ անելով չանհանգստանալ: