![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ՝ մայրաքաղաքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/AIN-prkarar.jpg)
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։
Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։