Բաժիններ՝

Թալանել են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի մեքենան ու ներսից գողացել բավականին խոշոր չափի գումար

Լրագրող Վահե Մակարյանը իր տելեգրամյան ալիքում գրում է. «Երկու օր առաջ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանի դիմաց թալանել են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի մեքենան: Նրա Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան կայանած է եղել ռեստորանի դիմաց, Այվազյանն էլ ներսում խնջույքի է եղել, երբ անհայտ անձը կոտրել է Range Rover-ի հետևի աջ դռան ապակին ու ներսից գողացել բավականին խոշոր չափի գումար:

Մեր տեղեկություններով գումարը եղել է փոքր պայուսակի մեջ, որում նաև փաստաթղթեր և հեռախոս է եղել, բայց «բարեխիղճ» թալանչին միայն գումարն է վերցրել, փաստաթղթերն ու հեռախոսը թողել է մեքենայի մեջ:

Որքանով տեղեկացանք` ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել այդ մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031