Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. կոչ եմ անում կողմերին հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես գոհ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակմամբ, և «մեծ հույսով եմ սպասում այս դրական ազդանշանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար»», – ասաց նա:

«Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել», – հավելել է քահանայապետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս