Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-ից 75.000 ՀՀ դրամի չափով։
Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»:
32-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:
Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
«Համապատասխան փորձաքննությամբ հաստատվել է, որ շարասյան ղեկավարը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը: Բացի այդ, նշված վայրում ռելիեֆի խնդիր էլ կա, այդ ռելիեֆը դեպի վերև է բարձրանում, կորանում է: Դա նշանակում է, որ նույնիսկ 100 արագությունը նման դեպքերում թույլատրելի չէ, սակայն գերազանցվել է նույնիսկ 100 արագությունը»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
«Ակնհայտ անօրինական, խայտառակ խախտումներով որոշում էր, և, իհարկե, որևէ սպասելիք չկար, որ դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանկարծ կարող է ազատ արձակել Աղվան Հովսեփյանին, որովհետև ի սկզբանե գործը տվել են իրեն այն նպատակով, որ կալանքից չազատի և վերջում էլ մեղադրական դատավճիռ կայացնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմանը:
Վաղը` մայիսի 14-ին, ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում:
Մայիսի 11-ին, ժամը 18.50-ին, Երևանի Շիրակի փողոցի 3-րդ փակուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մայիսի 13-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Մայիսի 12-ի ժամը 14.30-15-ի սահմաններում Գավառ համայնքի «Մանուչարներ» կոչվող դաշտում կայծակի հարվածից տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ, 1949 թվականին ծնված Ռաֆիկ Կողպեցյանը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Չհագեցած բնական միացությունների լաբորատորիայի վարիչ Հմայակ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս նոր, մշակած մեթոդը թանկ հաճույք է, բայց ապահովում է կայուն էկոլոգիական միջավայր, իսկ քիմիական միջոցները գուցե արդյունավետ են, սակայն վնասում են բույսերին: Ցեցերի էգերը բազմացման շրջանում արտադրում են ֆերոմոն, որոնցով գրավում են արուներին, դրանց անջատումը բավականին բարդ քիմիական աշխատանք է, իսկ ստեղծված թակարդներում առաջարկում են տեղադրել այս ֆերոմոնը: «Մենք ծրագրի ավարտական փուլում ենք, 1.5 ամսից կավարտենք, կտանք փորձարկման:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:
«Ասում էինք՝ դու արդեն որոշել ես, գնալու ես, գրես՝ այս փուլում ևս, քանի որ ինքը նախկինում պաշտոն է զբաղեցրել, կազդի դատավարության մասնակիցների վրա: Որոշման մեջ Մնացական Մարտիրոսյանը բառացի, ինչ որ ասել էի դատական նիստի ժամանակ, գրել էր»,- ասաց պաշտպանը:
Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
168.am-ն այսօր զրուցել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկի հետ, նրա իսկ խնդրանքով անունը չենք նշում։ Երիտասարդ կինը մեզ հետ զրույցում ասաց՝ կյանքը գլխիվայր շուռ է եկել, ուղիղ 1 տարի վախի մեջ են ապրում, բայց չեն պատրաստվում լքել իրենց տունը․
Կոտայքի մարզում արձանագրվել է «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:
Մայիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: