Քաղաքապետարանը դիմելու է Ոստիկանություն՝ Էրեբունի ամրոցի տարածքում նկարահանված 18+ տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն սկսելու համար: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին ներկայացված է աշխատանքի տոնավաճառ։ Ավելի քան 12 ընկերություններ ներկայացնում են իրենց մոտ առկա թափուր հաստիքներն՝ ակնկալելով ներգրավել իգական սեռի նոր տաղանդներ։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Խոսրովի արգելոցում կազմակերպվել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։
ԿԲ-ի սույն նախագծի իրականացման հիմնական նպատակը ոչ թե կենսաթոշակային խնդիրներն էին, այլ ֆինանսական շուկայում երկարաժամկետ փողերի ստեղծումը։ Հետագայում այդ ամենը ապացուցվեց փաստերով, մասնավորապես՝ պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչները հանրությունից հավաքած գումարները ներդրեցին բանկերում ավանդի տեսքով կամ ձեռք բերեցին ֆինանսաբանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսեր։ Արդյունքում՝ այդ կազմակերպություններն ունեցան երկարաժամկետ և ցածր տոկոսներով փոխառու միջոցներ։
Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ Ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար, սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանլու համար։
Խաչատուր Սարգսյանը որոնվում է
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:
Հուլիսի 30-ին, ժամը 09։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ոստիկանության ՔՈԳՎ, Աշտարակի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են բերել 33-ամյա Գագիկ Ս.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի մեղադրանքով:
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանը, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Եղիազարյանը իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես է մի երիտասարդ Կոմիտասի պողոտայով քայլելիս պոկում Արցախի դրոշը.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:
Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։
Հուլիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 28-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 39-ամյա Արշակ Մ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117.1-րդ և 243.1-րդ հոդվածների մեղադրանքով:
«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի դրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար:
Դեսպանն իր հերթին, շեշտել է քրիստոնյա-իսլամ երկխոսության նոր թափ տալու կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքներից մեկնելով: Նա հիշել է, որ այս ուղղությամբ իր պետությունը հատուկ աշխատանք է տանում եւ փափաք է հայտնել, որ հարմար առիթով Նորին Ս. Օծությունը այցելի Պակիստան՝ հանդիպումներ ունենալու ու դասախոսություններ տալու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
168.am-ի նկարահանող խումբն օրերս մեկնել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կութ գյուղ, որը 2021 թվականի մայիսի 12-ից հայտնվել է ադրբեջանցի զինված ծառայողների ուղիղ նշանառության տակ։
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը:
Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է տարածված տեղեկությունները, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել։
Վարչության պետի կարծիքով՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը հուլիս ամսվա չոր ու անբարենպաստ եղանակն է, որն ազդել է նաեւ խոտհարքերի եւ արոտների բնականոն աճի վրա։ Ընդ որում, նույն պատճառով մոտ երկու շաբաթ ավելի վաղ է սկսվել հացհունձը, քանի որ խաթարվել է հացահատիկի զարգացման եւ հասունացման պրոցեսը։