Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։
Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում Կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված միջոցառումները և դրանց իրականցման արդյունքում գրանցված շոշափելի արդյունքները: Փոխնախարար Թումանյանցը շեշտադրել է նաև նմանատիպ միջոցառումների իրականացման համակարգային բնույթի կարևորությունը:
ՀՀ Կառավարության որոշմամբ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118.2 մլն դրամ գումարից 48.8 մլն դրամ գումարն ուղղվեց նոր՝ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման համար անտառների գույքագրման խորհրդատվական ծառայություններ» միջոցառմանը։
Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 29-ին, ժամը 15։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։
Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։
Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 15.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`
Երեք ժամ սպասելուց հետո, ՊՆ-ից ասացին՝ 2-3 օր հետո կզանգահարեն. Զոհված զինծառայողի հայր
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
«Որոշ մարդկանց պատճառով այսօր մեր տղաները չկան». Զոհված զինծառայողի հայր
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքվել և պահանջում էին, որպեսզի գերատեսչության ղեկավարը նախ իրենց ընդունի, այնուհետև ՊՆ կանչի իրենց որդիների հրամանատար Պավլիկ Քյարամյանին, որպեսզի նրան մի քանի հարց ուղղեն։
«Անհայտ է, թե ում հրամանով են գումարտակը տեղափոխել, ո՞վ է պատասխան տալու». Զոհված զինծառայողի հայր
Բա ումի՞ց ես իմ էրեխուս ուզեմ, մեր երկիրը երբեք էսքան անտեր չի եղել. զոհվածների ծնողներ. ՈՒՂԻՂ
Օրեր առաջ 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ օրերս Շիրակի պետհամալսարանում (ՇՊՀ) տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հենց այն հրահրող պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանն էր ծեծի ենթարկվել:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։
Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։
168.am-ը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ինչո՞ւ են խոչընդոտում Դավիթ Դավթյանի ընտանիքին պատկանող ընկերության աշխատանքին։
Հուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է: Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մարդկանց կարծիքն առանց հարցնելու, օրենքի ուժով կառավարությունը կուտակային միջոցները փոխանցում է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, որոնք ՀՀ օրենսդրության և կենտրոնական բանկի որոշումների համաձայն՝ գումարները ներդնում են Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ակտիվներում(արժեթղթերում)։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Չէ, երբ որ գնաճը տուրիստներով պայմանավորված է, ծառայության ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրանում է, ծիրանի գինը բարձր է լինում, պոմիդորի գինը բարձր է լինում եւ դա տարածվում է ընդհանուր ժողովրդի վրա: Որոշ խավեր այդ ժամանակահատվածում իհարկե տուժում են, կարող է ուսուցիչներն այդ պահին տուժեն, ծառայողները տուժեն, բայց հետո պետությունը արդեն նրանց անդրադառնում է»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում,այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ: