Վիճակագրական կոմիտեից փոխանցում են, որ հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով:
Հունիսի 2-ին, ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։
Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները հունիսի 5-ին խորհրդակցություն են անցկացրել։
Հունիսի 7-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ վարորդը տեղում մահացել է։
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hունիսի 7-ին ժամը 12։53-ին ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է անասնագոմ։
Հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Դավիթաշեն վարչական շրջանի աղբամաններից մեկը համալրվել է ծառայություն իրականացնող կառույցի աշխատակցի համազգեստով:
Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ստացվեց, որ կառավարությունն իրենց գովազդն արեց, ասեց՝ 9000 դրամ է լինելու, բայց դարձել է 12․000 դրամ, ոչ մեկը խնդրին չանդրադարձավ, չասաց, որ գյուղացու համար պարարտանյութը թանկացել է։ Կառավարությունը, ՔՊ-ն միշտ էլ շոուներով է զբաղված, մանիպուլյացիաներով, խաբելով, նորություն չի դա։ Ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, գեղեցիկ բառեր ասացին, բայց այդ բառերի հետևում դատարկություն է, աշխատանք, արդյունք չկա, սա է ամբողջը»։
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
Ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը Նենեցյան ինքնավար օկրուգում գետն անցնելիս դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթեւ քերծվածքներ եւ ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշեցին ՊՆ-ից։
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. գործն ուղարկվել է դատարան:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում մի տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ օդանավակայանում ավելի քան 10 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել նրա հաշմանդամի էլեկտրասայլակի նստատեղերի բարձիկների մեջ:
Կյանքի 71-րդ տարում մահացել է ամերիկացի երաժիշտ Ալեք Ջոն Սաչը, որը հայտնի է որպես Bon Jovi ռոք խմբի բաս կիթառահար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Տուժածները ստանում են համապաասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:
2022 հունվարին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններով հուլիսի 1-ից Հայաստանում, մասնավորապես, բնակարանների և ավտոմեքենաների վաճառքը կատարվելու է միայն անկանխիկ վճարումով։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ, իսկ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը 500 հազարն է՝ 2023թ․-ից արդեն շեմը կիջեցվի մինչև 300 հազարը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 8 ժամը 09.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Ծատուրյան, Ուսանողական, Զինավանի, Պարզ Լճի, Գայի, Մ. Գորկու, Առաջին, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։
Կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Հունիսի 4-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ կա փողոցային շների, կատուների դեմ պատվաստման խնդիր: Շներին տարին մեկ պետք է պատվաստել կատաղության դեմ: