Հունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար:
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Վ-3» թաղամասի, Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների մատակարարումը:
Ամառը լիովին մտավ իր իրավունքների մեջ` ստիպելով մտածել հանգստի մասին: Իհարկե, համեմատաբար ավելի անվտանգ է ներքին տուրիզմը. մեր երկրում էլ կան հով, գեղատեսիլ ու պատմական վայրեր, սակայն ներկայացնենք այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահար մեր քաղաքացիներին:
2022 հունվարին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններով հուլիսի 1-ից Հայաստանում, մասնավորապես, բնակարանների և ավտոմեքենաների վաճառքը կատարվելու է միայն անկանխիկ վճարումով։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ, իսկ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը 500 հազարն է՝ 2023թ․-ից արդեն շեմը կիջեցվի մինչև 300 հազարը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Եթե Բագրատ Եսայանը մտել է «Ազատություն» ռ/կ շենք, նրան զանգվածային անկարգության համար մեղադրանք եք առաջադրում, բա Նիկոլ Փաշինյանը որ մտել է Ռադիոտուն, ի՞նչ հանցակազմ է առաջադրվել… Ես ուզում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամենանախկին պաշտոնյային հարց տալ՝ պարոն Արթուր Դավթյան, Ձեր՝ գլխավոր դատախազ լինելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը մուտք է գործել Ռադիոտուն: Առերևույթ հանցագործություն այստեղ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- ասում է փաստաբանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում:
Երևանի կենդանաբանական այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց՝ հրապարակելով լուսանկարներ։
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն:
Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:
Հայցադիմումը ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության։
2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 06:00-13:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ միկրոշրջանների և Հատիսի փողոցի ջրամատակարարումը:
Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, ու թեև Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը միջադեպից 1 ամիս անց՝ 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե անասուններին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում, եթե չվերադարձնեն, ապա պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի, մինչ օրս որևէ փոխհատուցում չեն տրամադրել տուժած 5 ընտանիքներին։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։
Հունիսի 9-ի գիշերը, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Անմիջապես բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդեցին, որ տղամարդը մահացել է։
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ: Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը երբևէ չի ծեծել իր կնոջը: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորի կինը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Բաքոյանն իրեն ծեծել է, և ցույց էր տվել կապտուկները։
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ մեր պետությունը, կերտելու, զարգացնելու բանալին մեր ձեռքում է: «Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ: Այլ ընտրություն չունենք»,-ասաց նախագահը:
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի Սարգսյանի քույրը․
53-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հունիսի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արտակ Հունանյանը Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում հայտնաբերվել է:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։