Բաժիններ՝

Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160.000 դրամ վճարելու նախագիծը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։

Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» օրինագիծը։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։

Օրինագծի կետերից մեկը վերաբերում է կարմիր գծերին։ Համաձայն դրա` 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս