Բաժիններ՝

2024-ին ձեռք կբերվի 19-մետրանոց 249, 8,5-մետրանոց՝ 171 ավտոբուս և 71 տրոլեյբուս. Երևանի ավագանին ընդունեց 2024 թ. զարգացման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին նախատեսում է 8.5 մետրանոց 171 ավտոբուս ձեռք բերել։ Երևանի զարգացման 2024թ. զարգացման ծրագիրն ընդունվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում։

Նիստին ծրագիրը ներկայացրեց քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Հարությունյանը: Նա նշեց, որ ձեռք է բերվելու նաև 249 միավոր 19-մետրանոց ավտոբուս։

«2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, 249 հատ՝ 19-մետրանոց, և 171 հատ՝ 8,5-մետրանոց նոր ավտոբուսների, 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար՝ լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում»,- ասաց Մերի Հարությունյանը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է իրականացնել էլեկտրալիցքավորման 420 կայանի կառուցման ու էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում: Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շուրջ 600 վերելակի փոխարինում, հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգում:

Նախատեսվում են բակային տարածքների բարեկարգումներ, օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է 200 բակային տարածքի վերանորոգում և հիմնանորոգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս