Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։
Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը:
Հունիսի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիանա» և «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանայի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 22-ամյա ուղևոր Սեյրան Համբարձումյանը մահացել է:
Հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայփոստ»-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Հայփոստ»-ի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների մասին տարածվող լուրերը սխալ ընկալման հետևանք են:
Հունիսի 15-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 15-ին, ժամը 11։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։
Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:
Եթե նախկինում Չարենցավանից Երևան և հակառակ ուղղությամբ մեկ անձի համար ուղեվարձը 350 դրամ էր, ապա հիմա այն դարձել է 500 դրամ, Հրազդան-Երևան երթուղու համար նախկին 5000 դրամի փոխարեն՝ վճարում են 700 դրամ: Ծաղկաձոր-Երևան երթուղու դեպքում ուղեվարձը բարձրացել է 100 դրամով՝ 600 դրամից դառնալով 700 դրամ: Աբովյան-Երևան երթուղին ևս թանկացել է 100 դրամով՝ 200-ից դառնալով 300 դրամ։
«Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է նայել Կառավարության հունիսի նիստը, որի ընթացքում ընդունվեց մթերող ընկերություններին միլիարդավոր դրամներ հատկացնելու վերաբերյալ նախագիծ։ Այս նախագծի վերաբերյալ ոլորտի պատասխանատու նախարարը (Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան.- Ա.Ս.) և Կառավարության ղեկավարը շուրջ 18 րոպե այնպես էին խնդրահարույց նախագիծը քննարկում, ոնց որ քոռ դանակով մարդուն մորթեն»։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումնասիրվել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Եթե հաշվենք, որ ապիկար ու դավադիր իշխանությունների վարած քաղաքականության ֆոնի վրա մենք կորցրել ենք երիտասարդ աշխատուժի զգալի մասը, տնտեսական նշանակություն ունեցող տարածքները, օտարերկրյա ներդրումների բացակայությունը, պատերազմական ռիսկերը, ներքին քաղաքական ճգնաժամը, պետական պարտքի աննախադեպ ավելացումը, պետության սոցիալական պատասխանատվության ավելացում (հաշմանդամության նպաստներ) և այլ հանգամանքներ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանին բացի անվտանգային սպառնալիքներից, սպառնում է նաև սոցիալական ճգնաժամը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Փաթափության» թեմայով նամականիշի մարման արարողությանը:
168.am-ը ուշագրավ տեղեկություն է ստացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղից՝ 60-ամյա բնակիչ Ա. Խ.-ն հունիսի 4-ին անհետացել է. որպես հավանական տարբերակ՝ աղբյուրը է նշում հայ-ադրբեջանական սահմանին առևանգումը:
Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:
Մամուլում տարածված տեղեկությունը, թե աշնանը հնարավոր է Կենդանաբանական այգու տնօրենի Ժ/Պ Էդմոնդ Ղազարյանը, ինչպես նախորդ տնօրենը, լքի զբաղեցրած պաշտոնը, իրականությանը չի համապատասխանում:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ հունիսի 19-ին ժամը 15:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախաձեռնած տոլմայի 11-րդ փառատոնը հերթական խոհարարական միջոցառումն է, որը մեկտեղում է մարդկանց, ովքեր սիրում և հավատարիմ են մեր ազգային ինքնությանը, փորձում են ներդրում ունենալ մշակույթի զարգացման և պահպանման գործում:
Հունիսի 14-ի կեսօրից հետո սպասվում է, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 14-ին, ժամը 09։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1961 թ. ծնված Մամիկոն Պետրոսյանը, հիվանդանոցում մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
«Էրեբունի» ԲԿ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հյուրընկալել է վերջին տարիներին ծնված այն փոքրիկներին, որոնց ծնունդն ու կյանքը ժամանակին մեծ հրաշք էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: