Բաժիններ՝

«Փեթակ»-ի մոտ կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

BMW X5 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Մխիթար Ե․-ն, և ավտոմեքենան կայանված է եղել, երբ նկատվել են կրակը և ծուխը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031