
Վրաերթ և ավտովթար. կա տուժած

Դեկտեմբերի 28-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկել 71-ամյա մի տղամարդու, որից հետո բախվել է «Նիսան» մակնիշի մի մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «ՎԱԶ-2101»-ի:
71-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: