Բաժիններ՝

Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով:

Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերելի նաև մնացյալ խնդիրների լուծմանն ուղղված բնականոն գործընթացը:

Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։

Սիրելի՛ գործընկերներ,

Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վեհ գաղափարների:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս