Բաժիններ՝

Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ

Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Ասված է ծառայության ուղերձում․

«Տոնական օրերին հասարակական անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։

Տոն օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։

Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկները հետևողական են լինելու։

Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում անվտանգ ու երջանիկ օրեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս