Բաժիններ՝

Samsung-ը սմարթֆոնների հետ այլևս անվճար լիցքավորիչներ չի տրամադրի

Samsung-ը մտադիր է դադարեցնել իր բոլոր սմարթֆոնների հետ անվճար լիցքավորիչներ տրամադրելը։ Այս մասին հայտնում է lenta.ru–ն։

Samsung-ը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանց լիցքավորիչի առաջին հեռախոսները կլինեն Galaxy A13-ը, Galaxy A23-ը, Galaxy M23-ը և Galaxy M33-ը։

Նշենք, որ Samsung-ը մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր իր առաջատար սմարթֆոնների հետ անվճար լիցքավորիչներ տրամադրելուց։

Փորձագետների կարծիքով՝ լիցքավորիչ չտրամադրելու որոշումը Samsung–ին թույլ կտա մեծացնել շահույթը ցածր գնով հեռախոսների վաճառքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031