ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կատարել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) հերթական փորձնական արձակումը:
Samsung-ը Infinity Flex ճկուն էկրանն է ներկայացրել նոյեմբերի 7-ին Սան-Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա խորհրդաժողովում:
NASA-ի Parker Solar Probe զոնդը հաջողությամբ էանցել Արեգակին մոտենալու գործողույթունը եւ առաջին ազդանշանն է ուղարկել Երկիր:
Էլեկտրամոբիլների Tesla ամերիկյան արտադրողը հայտարարել է, որ տնօրենների խորհրդի նոր նախագահ է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենեմը, որը կփոխարինի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի (SEC) հետ համաձայնությամբ պաշտոնը թողած ընկերության հիմնադիր Իլոն Մասքին։
Facebook Messenger-ի հաջորդ տարբերակը օգտարերին թույլ կտա ուղարկված հաղորդագրությունները հեռացնել 10 րոպեի ընթացքում:
Գիտնականների կողմից հայտնաբերված աստղակերպերից առաջինը, որոնք դրսից հայտնվել են մեր Արեգակնային համակարգում, եւ որն ստացել է Օումուամուա (հավայի լեզվով – պատգամաբեր հեռվից) անունը, զոնդ է, որն ուղարկվել է արտերկրային քաղաքակրթության կողմից:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների համաձայն՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում ամենամեծ թվով DDoS-գրոհները տեղի են ունեցել սեպտեմբերին, երբ սկսվել է ուսումնական տարին, և աճել է դպրոցականների և ուսանողների ցանցային ակտիվությունը։
Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը, Տաջիկստանի տարածքում չի գործում, օգտվողները չեն կարող մուտք գործել սոցիալական ցանցեր և օգտվել YouTube-ից:
Վերջերս Samsung-ը դադարեցրեց թողարկել Galaxy J շարքը, որը գոյություն ուներ 2015 թվականից: Վերջին Galaxy J4 + և J6 + սարքերը ներկայացվեցին սեպտեմբերին: Սակայն այժմ հայտնի է դարձել, որ ընկերության ոչ թանկարժեք սարքերը կթողարկվեն այլ շարքով:
Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է ներկա գտնվել բրիտանացի եւ կանադացի խորհրդարանականների՝ ապատեղեկատվության հարցերին նվիրված համատեղ նիստին, վերջիններս խիստ հիասթափված են մնացել այդ պատասխանից։
Երկրի վերնոլորտում օզոնային շերտը, որը մոլորակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, վերականգնվում է տասնամյակի ընթացքում 1 – 3 տոկոսով:
Apple ամերիկյան կորպորացիան թույլ պահանջարկի պատճառով չեղարկում է iPhone XR սմարթֆոնների լրացուցիչ արտադրությունը, ընդ որում՝ ընկերությունը մեծացրել է այժմ ավելի էժան iPhone 8-ի եւ iPhone 8 Plus-ի հին մոդելների պատվերները:
Բրազիլական ընկույզի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է քաշի ավելացմանը եւ բարերար ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա:
Մեծ քանակությամբ աղի գործածումը բարձրացնում է ցրուն սկլերոզի զարգացման վտանգը, հաղորդել է MedicalXpress-ը:
Ամերիկացի ֆիզիկոս, ֆուտուրիստ Միտիո Կակուն համաշխարհային ճանաչում ստացավ իր տեսությամբ, որը բացատրում էր, թե ինչպես է կառուցված Տիեզերքը: Նա բազմիցս խոսում է տեխնոլոգիական զարգացման, ապագայի էվոլուցիաների և ապագայում մարդկանց դերի և մասնագիտությունների մասին:
SpaceX օդատիեզերական ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասքը հավանություն է տալիս ԱՄՆ-ի զինված ուժերի կառուցվածքում տիեզերական ուժերի ստեղծման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Apple-ի արտադրանքի համար թույլ շուկաներ է համարել Ռուսաստանը, Թուրքիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը:
Չինացի գիտնականները՝ Հուաչժունի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանից, պարզել են, որ երիտասարդ արյան պլազմայի փոխներարկումը նպաստում է լյարդի երիտասարդացմանն ու դրա վերականգնմանն իշեմիա-ռեպերֆուզիայից հետո:
Քնելուց առաջ կաթնաշոռի գործածումը ոչ միայն չի հանգեցնում մարմնի քաշի ավելացման, այլեւ օգնում է նվազեցնել ճարպի քանակությունն օրգանիզմում:
«Երբ պետությունն իր գիտնականների մեջ ներդրում չի անում, չի վստահում, անլուրջ է նման բան սպասել մասնավորից»:
168.am-ը յուրանքանչյուր ամսվա սկզբին շարունակում է ներկայացնել նախորդ ամսվա լավագույն հավելվածները:
Apple կորպորացիան գերազանցել է փորձագետների սպասումները՝ չորրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի վերջին, հասույթ արձանագրելով 62,9 մլրդ դոլարի չափով:
Apple ընկերությունն առաջիկայում, հավանաբար, կներկայացնի նոր iPad պլանշետը՝ ավելի հզոր պրոցեսորով, MacBook նոութբուքի էժանացված մոդելը, ինչպես նաեւ այլ տեխնիկա:
Այն մարդկանց մոտ, որոնց ապենդիքսը (կույր աղիքի որդանման ելունդը) հեռացրել են, նվազում է Պարկինսոնի հիվանդության զարգացման վտանգը, պարզել են շվեդ գիտնականները:
Աշխարհում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 2,27 միլիարդը:
Ճարպակալումը կամ մարմնի անբավարար զանգվածը կարող են հանգեցնել չորս տարով կյանքի կրճատման:
Samsung-ը հին սմարթֆոնները Համացանցի միջոցով նորերով փոխարինելու ծրագիր է գործարկել:
15-ամյա Արման Բարսեղյանը ներկայացրել է վիրտուալ իրականությամբ աշխատող նոր հավելված: Այս հավելվածի միջոցով թումանյանական հերոսները կենդանանում են:
Facebook ընկերությունը պլանավորում է իր կարիքների համար երկու շենք կառուցել Վաշինգտոնի նահանգի Ռեդմոնդ քաղաքում, որտեղ գտնվում է Microsoft կորպորացիայի կենտրոնակայանը:
Նորզելանդացի գիտնականներն Օտագոյի համալսարանից նոր հետազոտության մեջ պարզել են, թե ինչպես է վերջերս հայտնաբերված Սենեկա-Վալլի վիրուսը (մյուս անվանումը՝ Սենեկա հովտի վիրուս կամ SVV) պայքարում քաղցկեղի բջիջների դեմ: