Բաժիններ՝

Microsoft-ը տարեկան շուրջ 1 մլրդ դոլար է ծախսում տեղեկատվական անվտանգության համար

Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսում տեղեկատվական անվտանգության ապահովման եւ ցանցահեններից պաշտպանության համար: Մարտի 12-ին այս մասին հայտարարել է ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնի CERAWeek խորհրդաժողովում ելույթի ժամանակ։

Նա արձանագրել է, որ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ են օգտվում Microsoft-ի ծրագրերից, եւ ընկերությունը պատասխանատու է այդ հավելվածների պահպանվածության համար: «Անվտանգությունն այն ուղղությունն է, որով պետք է աշխատել մշտապես»,- նշել է Զենդերը, որի ելույթը հեռարձակվել Է CERAWeek-ի կայքում: Նա ընդգծել է, որ կիբեռհանցագործների կողմից սպառնալիքը մշտապես աճում է

«Ահա թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսում դրա վրա»,- ընդգծել է նա: Զենդերը ճշտել է, որ այդ միջոցներն այդ թվում ծախսվում են Windows օպերացիոն համակարգում եւ Microsoft-ի մյուս ծրագրերում տվյալների պահպանվածությունն ապահովելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս