Լեհ գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձը՝ անոթներով

Լեհաստանի Հետազոտությունների եւ գիտության զարգացման հիմնադրամի գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձն՝ արյունատար անոթներով: Այդ մասին հայտնել է Polska Agencja Prasowa-ն:

«Դեռ ոչ ոք չի տպել պարենխիմատոզ օրգան (լյարդ, փայծաղ, գլխուղեղ, ներզատական գեղձեր եւ այլ օգաններ)՝ լիակատար անոթավորմամբ»,- ասել է բժշկական գիտությունների դոկտոր, փոխպատվաստող-վիրաբույժ Միխալ Վշոլան: Նա մշակել է բարդացած շաքարախտի սակավինվազիվ բուժման նոր մեթոդ՝ ստամոքսի լորձաթաղանթի տակ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների էնդոսկոպիկ փոխպատվաստման կիրառմամբ:

Գիտնականները կարծում են, որ ապագայում իրենց ստեղծած օրգանը կկարողանա մարդու օրգանիզմում վերականգնել ինսուլինի արտադրումը: Ներկայում շաքարախտավորներն ստիպված են կանոնավոր ներարկումներ անել: Այժմ հետազոտողները կփորձարկեն իրենց մշակումները: Ապրիլին պլանավորված է արհեստական ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստում մկներին, իսկ հոկտեմբերին՝ խոզերին: Լեհ գիտնականների մշակումներով արդեն հետաքրքրվել են որոշ պրոֆիլային ընկերություններ եւ հետազոտական ինստիտուտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս