Բաժիններ՝

ԵՄ-ն կես միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական բեկումնային տեխնոլոգիաների զարգացմանը

Եվրահանձնաժողովը մարտի 19-ին հայտնել է 525 միլիոն եվրո գումարով կիբեռանվտանգության, անօդաչուների, արհեստական ինտելեկտի եւ քիմիական պաշտպանության ոլորտում եվրոպական պաշտպանական տեխնոլոգիաների մշակման նախագծերի հաստատման մասին։

«Այսօր Եվրահանձնաժողովը հավանություն տվեց 2019 – 2020 թվականների համար մինչեւ 500 միլիոն եվրո գումարով համատեղ պաշտպանական-արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աշխատանքային ծրագրերին: Եվս 25 միլիոն եվրո տրամադրվել է 2019 թվականին համատեղ պաշտպանական հետազոտական նախագծերի օժանդակման համար»,- մարտի 19-ին հայտնել է Եվրահանձնաժողովը:

Համատեղ պաշտպանական-արդյունաբերական նախագծերը, որոնք Եվրամիությունը ֆինանսավորում է Եվրոպայի պաշտպանական-արդյունաբերական զարգացման ծրագրի(EDIDP) միջոցով, կկենտրոնացվեն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են անօդաչու տեխնոլոգիաները, արբանյակային կապը, վաղ նախազգուշացման համակարգերը, արհեստական ինտելեկտը, կիբեռպաշտպանությունը եւ ծովում իրականացվող հսկողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031