Բաժիններ՝

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում լույս մարտի 22-ի գիշերը խափանում է դիտվել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում տեղ գտած տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 18:01-ից (Երեւանի ժամանակով մարտի 22-ի 02:01-ին)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Անսարքություններից ամենից շատ գանգատվում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Պերուի, Բրազիլիայի եւ Ավստրալիայի օգտատերերը:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը (մոտավորապես 54 տոկոսը) նորությունների ժապավենը դիտելու խնդիրներ ունի, եւս շուրջ 28 տոկոսը գանգատվում են այն բանից, որ չեն կարողանում մտնել հավելված, եւ մոտավորապես 16 տոկոսը չեն կարողանում մտնել սոցցանցի կայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031