
Facebook-ի երկու թոփ-մենեջերներ պաշտոնաթող են լինում հավելվածների աշխատանքում լուրջ խափանումից հետո

Facebook ամերիկյան ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, թողնում է իր պաշտոնը։
«Մեծ մեծ տխրությամբ ձեզ հայտնում եմ, որ ընկերությունում 13 տարի աշխատելուց հետո որոշել եմ հեռանալ նրանից»,- մարտի 14-ին գրել է Քոքսն իր Facebook-ում: Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչու էթողնում ընկերությունը, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել Մարկ Ցուկերբերգին:
Ցուկերբերգը նաեւ մարտի 14-ին հայտարարել Է Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու է Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:
Մարտի 13-ից 14-ը լուրջ խափանում էր տեղի ունեցել Facebook-ի հավելվածների աշխատանքում:
Առանձին օգտատերերի համար Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp-ը անհասանելի են եղել մի քանի ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: