Ստուգել են Samsung Galaxy S10-ի ամրությունը
SquareTrade ընկերությունը, որը մասնագիտանում է կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի համար ընդլայնված երաշխիքով ծառայությունների տրամադրման բնագավառում, մի քանի թեստ է անցկացրել Samsung-ի Galaxy S10 ֆլագմանական շարքի երեք սմարթֆոնների համար:
Համապատասխան տեսանյութը հրապարակված է YouTube-ում։ Երեք դիվայսները վեց ֆուտ (182,88 սանտիմետր) բարձրությունից կարծր ճանապարհային ծածկույթի վրա են նետել կորպուսի դիմերեսով եւ դարձերեսով: Դրանք բոլորն էլ թե՛ երեսով, թե՛ դարձերեսով ընկնելիս կոտրվել են:
Պարզվել է, որ այդ շարքում ամրության ամենափոքր պաշարն ուներ Galaxy S10e-ը, որը պատված էր Gorilla Glass 5 պաշտպանական ապակիով: Ընկնելուց հետո գաջեթի էկրանը դադարել է աշխատել:
Նոր շարքի բոլոր երեք սարքերից ամենաամուրը սովորական Galaxy S10-ն 1ր՝ Gorilla Glass 6 պաշտպանիչ ապակիով: Նորույթն աշխատունակ է մնացել նույնիսկ առջեւի եւ հետեւի պանելին առաջացած ճաքերի դեպքում: Ավելի վաղ SquareTrade-ի մասնագետները մի քանի թեստ են անցկացրել iPhone XS b XS Max-ի կիրառմամբ: Պարզվել 1, որ սմարթֆոնները բավարար ամրություն չունեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: