Համաշխարհային պրեմիերա. Լիոնի օդնավակայանում ավտոմատ կայանող ռոբոտ է հայտնվել
Լիոն քաղաքի Սենտ էքզյուպերի օդանավակայանում առաջին անգամ փորձարկել են ռոբոտ, որը կարող է ավտոմոբիլն ինքնուրույն տանել բաց կայանման եւ այն բերել առաջին իսկ պահանջով: Այս մասին հայտնել է 20minutes նորությունների պորտալը: «Սա համաշխարհային պրեմիերա է: Աշխարհում այլեւս չկան ռոբոտներ, որոնք կայանումներ են սպասարկում բաց երկնքի տակ»,- հայտարարել է Stanley Robotics ընկերության համահիմնադիր Կլեման Բուսարը՝ Լիոնում ելույթ ունենալով շնորհանդեսի ժամանակ:
Հանդերձված լինելով շրջապատող տարածության եռաչափ սքաներներով՝ Սթեն անունով ռոբոտը կարող է փոխադրել մինչեւ 3 տոննա քաշով ավտոմեքենաներ: Ծառայության արժեքն առայժմ չեն հայտնում, բայց, նախնական տվյալներով՝ դա մոտավորապես 2 եվրոյով ավելի կլինի, քան սեփական ուժերով կայանման համար: Stanley Robotics-ում հայտնել են, որ արդեն համանման ծառայության համար պարտավորագիր են կնքել Մեծ Բրիտանիայի Գաթվիք օդանավակայանի հետ, որտեղ ռոբոտները պետք է աշխատանքի ձեռնամուխ լինեն այս ամռանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: