Բաժիններ՝

Ռյուգու աստղակերպի վրա ջուր պարունակող միներալներ են հայտնաբերվել

Ռյուգու աստղակերպի մակերեւույթին, որն ուսումնասիրում է ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդը, հայտնաբերվել են ջուր պարունակող միներալներ՝ թթվածնի եւ ջրածնի տարրերով: Այդ մասին ասված է Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալության զեկույցում:

Միներալները հաջողվել է հայտնաբերել մերձակա ինֆրակարմիր տիրույթում սպեկտրազննություն կատարելիս: Այդ գյուտն անուղղակիորեն հաստատում է այն տեսությունը, որ ջուրը Երկիր է բերվել տիզերքից, հետեւում է զեկույցից:

«Հայաբուսա-2» տիեզերական զոնդն արձակվել է 2014 թվականին: Ռյուգու աստղակերպը Երկրից հեռու է 340 միլիոն կիլոմետր: Դրա տրամագիծը կազմում է շուրջ 900 մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031