Կընտրվի Սուքիաս Ավետիսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում այսօր ընտրվելու է Շիրակի մարզի ՀՀԿ խորհրդի նոր ղեկավար կազմ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համագումարից 15 օր առաջ, կանոնադրության համաձայն, տարածքային կառույցների նոր ընտրություններ են կայանում: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի ՀՀԿ ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու են կառույցի ներկա ղեկավար Սահակ Մինասյանը, որն այժմ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է, եւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Որոշ տեղեկություններով՝ Մինասյանը չի վերընտրվելու, քանի որ ՀՀԿ-ում նրանից գոհ չեն, ամենայն հավանականությամբ, կընտրվի Սուքիաս Ավետիսյանը, որը Գյումրի քաղաքի ՀՀԿ կառույցի ղեկավարն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս